ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռախոսազրույցն է ունեցել նրա հաղթանակից հետո։
«Գլխավոր քատուղարը ողջունել է դժվար ընտություններից հետո ընտրված նախագահ Թրամփի միասնության կոչերը»,-ասվում է կայացած հեռախոսազրույցի արդյունքներով ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում։
ՄԱԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել առ այն, որ ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը կպահպանեն իրենց ավանդական ուժեղ կապերը՝ ողջ աշխարհում խաղաղության ու անվտանգության խթանմանը, կայուն զարգացմանն ու մարդու իրավունքներին ուղղված համագործակցության ոլորտում։ «Նրանք պայմանավորվել են կապի մեջ մնալ»,-հայտարարել են մամլո ծառայությունում։








































