13 տարեկանում ռեժիսոր Ռոման Պոլանսկու կողմից պղծված Սամանտա Գեյմերը կթողարկի «Աղջիկ. Ռոման Պոլանսկու ստվերի ներքո ապրած կյանք» անունը կրող գիրքը: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
ԱՄՆ-ում գիրքը կհայտնվի վաճառքում 2013թ. սեպտեմբերի 17-ին: Ֆրանսիայում այն կթողարկվի «Ես՝ 13-ամյա Սամանտան, բռնաբարված Ռոման Պոլանսկու կողմից» վերնագրով: Ֆրանսիական հրատարակչության ներկայացուցիչ Միշել Լաֆոնը հավաստիացրել է, որ գիրքը «Պոլանսկու նկատմամբ հարձակում չի»: Գրքի ձևավորման մեջ օգտագործվել է Գեյմերի լուսանկարը, որը կատարվել է բռնաբարությունից երեք շաբաթ առաջ: Գրքի հրատարակման պահին Գեյմերը 49 տարեկան կլինի:
Ամերիկյան իշխանությունները 1977թ. Պոլանսկուն վեց կետից բաղկացած մեղադրանք են ներկայացրել Գեյմերի նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Սակայն Պոլանսկին խուսափել է բանտում հայտնվելուց՝ հաջողելով փախչել Եվրոպա:






































