Politico պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել Սիրիայի հարցով չհամագործակցել Ռուսաստանի հետ։
Այդ մասին նա հայտարարել է CBS This Morning ծրագրի եթերում. «Եթե հիշում եք, ռուսները խոստացել էին, որ կգան Սիրիա՝ պայքարելու համար ահաբեկչության դեմ և օգնել Ասադին հեռացնելու հարցում։
Սակայն նրանք չարեցին ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Նրանք օգնում են Ասադին, ով միայն յուղ է լցնում սիրիական քաղաքացիական պատերազմի կրակի վրա»։ Քարթերն ընդգծել է, որ Թրամփին խորհուրդ չէր տա իրեն ասոցացնել ռուսների աշխատանքի հետ, քանի դեռ նրանք չեն սովորել անել ճիշտ բաներ։







































