«Թալիբան» իսլամիստական խմբավորումը քիչ առաջ պաշտոնապես հերքել է իր առաջնորդ Մուհամադ Օմարի սպանության լուրը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդն ասել է, որ Օմարի սպանության մասին տեղեկությունները կրում են քարոզչական բնույթ:
Նա նաև ավելացրել է, որ «Թալիբանի» առաջնորդը գտնվում է Աֆղանստանում և շարունակում է ղեկավարել իսլամիստ գրոհայինների գործողությունները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան աֆղանական մասնավոր TOLO հեռուստաալիքն ասել էր, որ Մուհամադ Օմարը սպանվել է մայիսի 21-ին Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան նահանգում: Նրա մահվան լուրը Xinhua գործակալությանը հաստատել էին նաև պակիստանյան հատուկ ծառայություններում:











































