ԱՄՆ-ի Մեն նահանգում անցկացվել են թվով 3-րդ «Գյուղացիների խաղերը»: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հատկանշական է, որ այս տարի խաղերի կազմակերպիչ Հարոլդ Բրուկսը ստիպված է եղել միջոցառման անվանումից հանել «օլիմպիական» բառը՝ Օլիմպիական կոմիտեի դիրքորոշման պատճառով: Վերջինս արգելել է կիրառել նման ածականը մի միջոցառման համար, որը ոչ մի կապ չունի իրական մարզական շարժման հետ:
Հանձնարարությունների մեծ մասը կատարվում է ցեխում: Դրանից բացի՝ գյուղացիները զուգարանակոնքերի նետման մրցույթ են անցկացնում, անվադողեր հրդեհում և այլ հանձնարարություններ կատարում՝ ստանալով մրցանակներ:








































