Դիմանկարների Լոնդոնի ազգային պատկերասրահում կանցկացվի ամերիկացի երգիչ և պոետ Բոբ Դիլանի աշխատանքների ցուցադրությունը: Այս մասին հայտնում է BBC-ն: Դա կլինի Դիլանի աշխատանքների առաջին ցուցադրությունն Անգլիայում:
Կներկայացվեն 12 դիմանկարներ, որոնցում պատկերված են իրական մարդիկ և մտացածին կերպարներ: Այդ աշխատանքները նախկինում երբեք չեն ներկայացվել հանրությանը: Ցուցահանդեսը կբացվի օգոստոսի 24-ին և կտևի մինչ 2014-ի հունվարի 5-ը:
Բոբ Դիլանը նկարում է մանուկ հասակից, սակայն իր աշխատանքները թանգարաններում ու պատկերասրահներում ներկայացրել է վեց տարի առաջ:
72-ամյա Դիլանի աշխատանքները երկու անգամ ներկայացվել են Լարի Գագոսյանի պատկերասրահներում:










































