Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է թուրքական Cumhuriyet («Ջումհուրիյեթ») թերթի գործադիր տնօրեն Աքըն Աթալայը։ Ինչպես հաղորդում է թերթը, Աթալայը Գերմանիայից ժամանել է Թուրքիա։
Օդանավից դուրս գալիս ոստիկանությունը նրան ձերբակալել է, նստեցրել մեքենան և տարել Ստամբուլի անվտանգության վարչություն:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ ձերբակալվել էին թերթի ավելի քան աշխատակից , այդ թվում գլխավոր խմբագիրը: Պարբերականն ու դրա աշխատակիցները մեղադրվում են Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK), գյուլենականների օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։









































