Ինչպես գիտեք, Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Կրասնոդարի «Կուբան»-ի դեմ արտագնա խաղում ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել և իր թիմին փրկել պարտությունից: Խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Հանդիպումից հետո «НТВ Плюс»-ի թղթակցի հետ ճեպազրույցի ընթացքում Յուրային մոտեցավ «Սպարտակ»-ի հարձակվող Էմանուել Էմենիկեն և ասաց. «Ֆանտաստիկ գոլ էր, իմ ընկեր»:
«Դու կարող ես այն դիտել Youtube-ում»,- կատակեց Յուրան:









































