Շատերն են հիշում Յորքի արքայադստեր անսովոր «պոզավոր» գլխարկը, որով նա ներկայացել էր արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության արարողությանը:
Արքայադուստրն այս գլխարկը հարսանիքից հետո eBay կայքում հանել էր աճուրդի, որի արդյունքում կարողացել էր այն վաճառել 130 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հայտնի չէ, թե ով է վճարել այդքան գումար հայտնի դիզայներ Ֆիլիփ Թրեյսիի ստեղծագործության համար։ Վերջինս այդ հարսանիքին ավելի քան 30 գլխարկ էր պատրաստել, սակայն հենց Բեատրիսի գլխարկն էր գրավել բոլորի ուշադրությունը:
Գործակալությունը հաղորդում է, որ աճուրդին մասնակցել է 40 պոտենցյալ գնորդ: Յորքի արքայադուստր Բեաթրիսը խոստացել է այդ գումարը փոխանցել ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության կոմիտեին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին:







































