Առցանց Google Maps ծառայությունը ներկայացրել է աերոբուս А380-ի եռաչափ պատկերը, որը ընդգրկում է ուղևորատար սրահները և օդաչուի սրահը: Այդ մասին մանրամասն հաղորդում է Wired-ը:
Google Maps-ի ստանդարտ ինտերֆեյսին ավելացել են երկու կոճակներ, որոնք թույլ են տալիս անցնել մի սրահից մյուսը, որտեղից էլ մուտք է բացվում դեպի օդաչուի սրահ:
Լուսանկարները իրականացվել են այն տեխնիկայով, որը թույլ է տալիս ուսումնասիրել սովորական, բայց և եռաչափ պատկերները:
Օդանավը, որտեղ կատարվել են նկարահանումները, պատկանում է Emirates ընկերությանը: Նրա սրահում 489 նստարաններ են՝ ներառյալ լյուքս սրահի 14 տեղերը, որտեղ նաև լոգարան կա:






































