Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքական մոտեցումների հարցում ունեն նման դիրքորոշումներ։
Պեսկովը համեմատել է Պուտինի ելույթը Վալդայի ֆորումում ու Թրամփի ելույթն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո.
«Թրամփը հայտարարեց, որ իր համար գլխավորն ԱՄՆ-ի շահերն են, և որ նա պատրաստ է հարաբերություններ կառուցել յուրաքանչյուր երկրի հետ։ Պուտինն ասաց նույն բանը, սակայն բնականաբար արտահայտվելով Ռուսաստանի ազգային առաջնահերթությունների մասին։
Ֆենոմենալ է, թե որքան են նրանք մոտ են իրենց կոնցեպտուալ մոտեցումներում արտաքին քաղաքականությունում, և դա լավ հիմք է՝ լավատեսության համար այն պլանում, որ երկկողմ հարաբերություններում առկա «ավգյան ախոռները» կսկսեն մաքրել»։
Պեսկովը դրա հետ մեկտեղ զգուշացրել է, որ կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններում տեղի ունենա էական բարելավում։







































