«Ֆորմուլա-1»-ի գործող չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը հայտարարաել է, որ չի պատրաստվում կանխատեսումներ անել և կենտրոնացած է ընթացիկ մրցաշրջանում ելույթների վրա:
«Երջանիկ եմ, որ զբաղվում եմ այն գործով, որից բավականություն եմ ստանում: Չեմ պատրաստվում կանխատեսումներ անել և գիտակցում եմ, որ դեռ անցանելու երկար ճանապարհ ունեմ:
Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա ասել, թե ինչով է զբաղվելու 10 տարի անց»,- Motorsport-Magazin-ը մեջբերում է Ֆետելի խոսքերը: