Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևն ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալին և ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակի վրա։
Մուսթաֆաևի խոսքերով՝ երկու երկրները համատեղ նախագծեր են իրագործում էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում. «Հաջորդ տարի շահագործման կհանձնվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին։
Թուրքիան Ադրբեջանում ներդրել է մոտ 10.1 միլիարդ դոլար, որից 2.6 միլիարդ դոլարը բաժին է ընկել երկրի ոչ նավթային սեկտորին։ Ադրբեջանն էլ Թուրքիայի տնտեսությունում ներդրել է 7.9 միլիարդ դոլար։
Ադրբեջանը ծրագրում է ընդհանուր առմամբ մինչև 2020 թվականը Թուրքիայի տնտեսությունում ներդնել 20 միլիարդ դոլար»։











































