Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ բանախոս-փորձագետները ընդգծեցին, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում ռիսկը պահպանվում է:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը փաստեց, որ Թրամփի ընտրությունն աննախադեպ էր Ամերիկայի համար:
Անդրադառնալով Թրամփի՝ Ալիևի ընտանիքի հետ ունեցած լուրջ կապերի մասին շրջանառվող լուրերին, Ս. Մինասյանը նշեց. «Թրամփն ունի անձնական կապեր Ադրբեջանի հետ, բայց ես չեմ կարծում, որ դրանք վճռական կարող են դառնալ և հակասել ԱՄՆ շահերին»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղքագետ Ստեփան Գրիգորյանը կանխատեսել էր Թրամփի հաղթանակը: «Մարդիկ ուզում են փոփոխություններ, նոր մտքեր ու հայտարարություններ, նրանք հոգնել են դասական վերնախավից, խոր մտքերից»:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ հաշվի առնելով Թրամփի՝ անսպասելի լինելու հանգամանքը, նա կարող է դրական անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Ալիևի հետ ունեցած Թրամփի կապերի մասին տեղեկությունների տարածումը Ս. Գրիգորյանը համարում է քարոզչական հնարք:
ՄԱՀՀԻ-ի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ թեև Ռուսաստանում ոմանք այս պահին հույսեր են փայփայում, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կհարգեն միմյանց շահերը, բայց, դատելով հայտարարություններից, ռուս-ամերիկյան հարաբերություններում ռիսկը պահպանվում է:
նշեց. «Թրամփը չկտրված ձմերուկ է: Բայց նա հաղթանակի միակ շահառուն չէ, այլ ողջ կուսակցությունը, որը աշխատել է նրա հաղթանակի օգտին»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































