Բրազիլական «Ատլետիկո Մինեյրո»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոն չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
Կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր թուրքական «Բեշիկթաշ»-ը, բայց Ռոնալդինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել թուրքական ակումբ:
«Գլխավոր մարզիչն ինձ ժամանակ էր հատկացրել, որպեսզի ավելի լավ պատրաստվեմ մրցաշրջանի մնացած հատվածին: Այդ էր բացակայությանս պատճատը: Իմ բոլոր մտքերը կապված են բացառապես «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ:
Այստեղ ես երջանիկ եմ և պատրաստվում եմ պայմանագրային պարտավորություններս կատարել մինչև վերջ: Ինչ վերաբերում է եղբորս, ապա նա Թուրքիա էր մեկնել այլ ֆուտբոլիստների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:
Նա մի շարք այլ ֆուտբոլիստների գործակալ է»,- հայտարարել է Ռոնալդինյոն:









































