Sunday, 21 06 2026
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել

Պետք է հայերին շտապ տարհանել Սիրիայից. ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի համատեղ հայտարարությունը

Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը և Ռամկավար Ազատական  կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել Սիրիայում տիրող իրավիճակի և տեղի հայության ապագայի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Հայ ազգային Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար Ազատական կուսակցությունները խոր անհանգստությամբ են հետևում Սիրիայում և հատկապես Հալեպում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, որոնք անմիջապես հարվածում  են տեղի հայ գաղութի ֆիզիկական անվտանգությանը, ոչնչացնում տասնյակ տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հայ կրթական, մարզական, բարեսիրական հաստատությունները: Երկու կուսակցությունները մեծապես կարևորում են Սիրիայում հայ համայնքի շարունակականության խնդիրը՝ իբրև Միջին Արևելքում աշխարհաքաղաքական գործոն, սակայն միևնույն ժամանակ չեն կարող հանգիստ հետևել, թե ահաբեկիչների գործողությունների հետևանքով ինչպես են զոհվում կամ վիրավորվում մեր հայրենակիցները:

Ելնելով վերոնշյալից, ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն հայտարարում են.

  1. Հալեպի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը պահանջում է ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլև ողջ հայության համախմբում, ինչն էլ պետք է հանգեցնի հստակ  քայլերի՝ սիրիահայության փրկության հարցում:
  2. Պետք է իրականացնել մեր այն հայրենակիցների շտապ տարհանումը, ովքեր չեն ցանկանում մնալ Սիրիայում, սակայն նաև հնարավորություն չունեն դուրս գալ այնտեղից:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է մշակի և իրականացնի գործնական քայլեր՝ Հայաստան ներգաղթել ցանկացող սիրիահայերի ապրուստի և աշխատանքի ապահովման հարցում, որպեսզի վերջիններս չմտածեն այլ երկրներ արտագաղթելու մասին:
  4. Անհրաժեշտ է մշակել պետական քաղաքականություն և ներգաղթի հայեցակարգ՝ ունենալով հստակ դիրքորոշում՝ ներգաղթել ցանկացող հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու, նրանց կեցության համար անհրաժեշտ բնակարանային եւ այլ կարիքները հոգալու, ինչպես նաև՝ հետագայում հասարակությանը ինտեգրելու հարցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում