Ադրբեջանական Azeri Light տիպի նավթի արժեքը 0,01 դոլարով կամ 0,02 տոկոսով անկում է ապրել, հաղորդում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:
Ադրբեջանական Azeri Light նավթի արժեքը ներկայումս մեկ բարելի համար կազմում է 46,08 դոլար:
Նախորդ անգամ Azeri LT CIF նավթը էժանացել էր 0,60 տոկոսով կամ 0,28 դոլարով:
Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաև Ադրբեջանի ազգային արժույթը`մանաթը:
Նոյեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը կազմում է 1,6782 մանաթ:











































