Sunday, 21 06 2026
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Սիրելի երիտասարդներ,

շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ:

Այս տարի նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Այն ոչ միայն մեր պատմության փայլուն էջն է, այլեւ ժամանակի երիտասարդության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որովհետեւ 25 տարի առաջ հենց երիտասարդությունն էր անկախության հիմնաքարը հանդիսացած արցախյան շարժման ամենաակտիվ ուժը: Այսօր էլ երիտասարդությունը քաղաքական գործընթացների կիզակետում է եւ քաղաքացիական հասարակության հիմքը` ավելի ինքնուրույն, ավելի խելամիտ ու ավելի նախաձեռնող գործելակերպով, ավելի թարմ շնչառությամբ: Իսկ թարմ շնչառության ու թարմ գաղափարների անհրաժեշտություն եղել է‚ կա բոլոր ժամանակներում և բոլոր այն երկրներում, որտեղ ոչ միայն ցանկանում են առաջ շարժվել, այլև իսկապես քայլում են այդ ուղղությամբ:

Այն, որ այսօրվա երիտասարդներն ավելի լավ են կողմնորոշվում, թե ինչպես ապրել, ինչպես եւ ինչի մասին երազել ու ինչպես իրականություն դարձնել երազանքը, անկախության լավագույն ձեռքբերումներից է եւ անխուսափելի անհրաժեշտություն ներկա ժամանակներում: Աշխարհն ավելի գործնական, ավելի զգացմունքազերծ ու նույնիսկ ավելի սառն է դարձել` պարտադրելով հնարավորինս խուսափել այն մտածելակերպից, թե ով պետք է մեզ ինչ-որ բանով օգնի, ով պետք է մեզ ինչ-որ բան նվիրի: Հաջողության են հասնում նրանք, ովքեր չեն տրտնջում եւ խղճահարություն չեն ակնկալում, ովքեր նպատակասլաց առաջ են շարժվում, ովքեր մտածում են եւ միտքը` գաղափար, գաղափարը` գործ դարձնում, ովքեր հաջողությամբ կարողանում են համադրել ավանդույթն ու նորարարությունը, ովքեր գիտակցում են, որ իրենց հաջողությունը իրենց երկրի ու ժողովրդի հաջողությունն է, իրենց ճակատագիրը` երկրի ճակատագիրը:

Վստահ եմ, որ դուք` Հայաստանի երիտասարդներդ, լիարժեքորեն եք զգում ժամանակն ու պահը, ձեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ եւ պատրաստ եք գործնականորեն մասնակցել այն ապագայի կերտմանը, որը երազում եք եւ որին էլ ուղղված են ձեր միտքն ու խոհը, ձեր խոսքն ու գործը»,-ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում