Ամերիկյան General Motors ավտոկոնցեռնը զբաղվում է Beast («Գազան») անվանումով Cadillac-ի նոր մոդելի մշակման վրա, որը նախատեսված է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր լիմուզինը գրեթե չի տարբերվի գործող նախագահ Բարաք Օբամայի համար նախատեսված մոդելից, բացառությամբ որոշ դետալների։ Նշվում է, որ GM-ը փոխել է լույսը ուղղահայաց արտացոլելու առջև լուսարձակների հնարավորությունը, ինչպես նաև կրճատել անվադողերի եզերքը։ Մշակվող մոդելի արժեքը գնահատվում է 1.6 մլն դոլար։
Այդ մոդիֆիկացիայի մեքենաները կշռում են ավելի քան 9 տոննա և ունեն պաշտպանություն փամփուշտից ու արկերից։