Minval.az-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհավորել է նրան պետական դրոշի օրվա կապակցությամբ, որն Ադրբեջանում նշում են նոյեմբերի 9-ին։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Նախագահների խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքով, որը հուլիսի 14-ին անցկացվել է Բաքվում։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության անփոփոխ ու հետևողական աջակցության համար։
Զրուցակիցները նաև քննարկել են ՄԱԿ-ի ու միջազգային մյուս կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հարցերը։
Պորոշենկոն Ադրբեջանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Ուկրաինա։ Հրավերն ընդունվել է։









































