Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ նստացույց հայտարարած ակտիվիստներից մեկի՝ Սուրեն Սահակյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է:
Նա գիշերը տեղափոխվել էր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» hիվանդանոց, որտեղ բժիշկները, ինչպես պնդում էր Սուրեն Սահակյանը, առանց պատշաճ հետազոտություն անկացնելու ախտորոշել էին արևահարություն, այնուհետև պայման դրել, որ պետք է տեղափոխեն վճարովի բաժանմունք, այլապես պատրաստ չեն օգնություն ցուցաբերել:
Սուրեն Սահակյանն այդ վիճակում առավոտյան դուրս էր եկել հիվանդանոցից և եկել քաղաքապետարան, որտեղ առավոտյան նրա առողջական վիճակը կրկին վատթարացավ, ջերմությունը բարձրացավ, և նստացույց հայտարարած նրա երկու ընկերները ստիպված եղան «Շտապօգնություն» կանչել: Սակայն «Շտապօգնության» բժշկուհու մոտեցումը զարմացրեց Սուրեն Սահակյանին. բժշկուհին առանց ախտորոշման ցանկացավ ջերմիջեցնող սրսկել: Սուրեն Սահակյանը հրաժարվեց նրա ծառայություններից և որոշեց ինքնուրույն դիմել բժշկական օգնության:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































