Saturday, 20 06 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը

Բերմուդյան եռանկյունի՞, թե՞ խաչաձև իրականությո՞ւն

Հայաստանի ներքին իրավիճակի կայունությունը միշտ էլ արհեստական է եղել, միշտ էլ եղել է ձևական՝ անպաշտպան լինելով անգամ ամեն մի թեթևակի կայծի առջև: Նախագահի վերջին ընտրությունից հետո կայունությունը Հայաստանում կարծես թե ընդհանրապես դարձել է պայմանական հասկացություն:

Ակնհայտ է, որ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարթություններում իշխանությունը բախվել է անլուծելի խնդիրների: Համատարած թանկացումները, սոցիալական տարբեր խմբերի դժգոհությունները հարկային քաղաքականության վերաբերյալ՝ անհատ տաքսիստներ, տոնավաճառների աշխատակիցներ, սպառնում են շղթայական ռեակցիայով վերածվել սոցիալական համատարած ճգնաժամի: Իշխանության համար բարդությունը այն է, որ առկա հիմնախնդիրները լուծելու համար, սոցիալական լարվածության այդ աղբյուրները չեզոքացնելու, «ցամաքեցնելու» համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկրում առկա մենաշնորհները, օլիգոպոլ համակարգերը կազմաքանդելու ուղղությամբ:

Այսինքն՝ իրավիճակի նրբությունն այն է, որ Հայաստանում առկա քաղաքական համակարգային խնդիրներն արդեն իսկ բացի քաղաքական հետևանքներից, զգացնել են տալիս նաև իրենց սոցիալական հետևանքները: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական համակարգի, մեղմ ասած, թերությունները եթե մինչև հիմա շարքային քաղաքացիների համար ընդամենը զայրույթի առարկա էին, սակայն անմիջականորեն չէին զգացվում սեփական մաշկի վրա, ապա այժմ արդեն քաղաքացիները սկսել են քաղաքական փակ համակարգի հետևանքները նաև անձամբ իրենց կաշվի վրա զգալ, և զգալ դրանք ավելի ու ավելի ուժեղ: Ու թեև նրանցից շատերը գուցե չեն գիտակցում, որ դա իրականում ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական փակ համակարգի հետևանքն է, այդուհանդերձ դա չի խանգարում իշխանությանն ուղղված դժգոհության վերընթաց աճին:

Քաղաքացիները գուցե իրենց պահանջն ամբողջությամբ և համալիր ձևով չէ, որ ձևակերպում են, բայց իշխանության համար արդեն ակնհայտ տեսանելի է, որ քաղաքական փակ համակարգը երկրում արդեն տալիս է սոցիալական ճաքեր, որոնք սվաղելն ամենադժվար խնդիրն է իշխանության համար, նույնիսկ եթե ընդդիմությունը չի ցուցաբերում այն քաղաքական ակտիվությունը, որը սովորաբար կարող է նյարդային ցնցումների հասցնել իշխանությանը: Ավելին՝ խնդիրն այն է, որ ընդդիմության հարաբերական պասիվությունը իշխանության համար իրավիճակը դարձնում է էլ ավելի անկանխատեսելի:

Մի կողմից՝ թվում է, թե ընդդիմությունը բաց է թողնում սոցիալական ծանր ու ծանրացող վիճակն իր մարտավարության առանցքային գործիքներից մեկը դարձնելու, մարդկանց սոցիալական բողոքը առաջնորդելու պատեհ առիթը: Դա իսկապես շատերի համար զարմանալի է: Նկատելի է, որ ընդդիմությունը սոցիալական գործիքի հետ շատ զգույշ է վարվում՝ հասկանալով դրա ամբողջ արժեքը և չվտանգելով այդ գործիքը անհաշվենկատ և իռացիոնալ գործածությամբ:

Այստեղ էլ, թերևս, իրավիճակն ընդդիմության համար է բավական նուրբ և պահանջում է մեծ նրբանկատություն և դյուրազգացություն՝ զարկերակը ձեռքից բաց չթողնելու համար: Միևնույն ժամանակ, ընդդիմության այդ զգուշավորությունն իշխանության համար, մեծ հաշվով, ավելի լուրջ խնդիր է առաջացնում, քան այն դեպքում, երբ ընդդիմությունը հրապարակավ հայտարարեր սոցիալական բողոքները գլխավորելու մասին: Բանն այն է, որ այդ դեպքում իշխանության համար կստեղծվեր սիրված մարտավարությամբ զբաղվելու, այսինքն՝ կեղծ թիրախներով և ուշադրության կեղծ օբյեկտներով հանրային էներգիան փոշիացնելու տարբերակը գործի դնելու հնարավորություն:

Մինչդեռ ներկայումս, քանի որ ընդդիմությունն իշխանությանն այս պահին չի տալիս այդ տարբերակին ապավինելու հնարավորություն, իշխանական համակարգը հայտնվել է անելանելիությունից բխող որոշակի խուճապի պայմաններում: Ակնհայտ է, որ դա ոչ այնքան միմյանց հետ փոխհարաբերության հարցերում լուծումների բացակայության հետևանք է, որքան սոցիալական հարցերի լուծումների բացակայության պայմաններում ընդամենը սեփական ալիբին ապահովելու փորձ:

Բանն այն է, որ եթե քաղաքական հարցերը Հայաստանում ավանդաբար լուծվել են ուժի կամ առևտրի միջոցով, ապա սոցիալական խնդիրների պարագայում առևտուրը չի գործում, իսկ ուժն առաջացնում է առավել սուր հակազդեցություն: Ներքին ռեսուրսների սպառման և դրա հետ միաժամանակ տնտեսական համաշխարհային ճգնաժամի պայմաններում, երբ ներքին ռեսուրսը հնարավոր չէ փոխհատուցել դրսից եկող ռեսուրսներով, միակ տարբերակը մնում է ներսում եղածը վերաբաշխելը, ինչը հենց ենթադրում է այն, ինչի մասին վերը փաստվեց՝ օլիգոպոլիաների դեմ պայքար և մենաշնորհների վերացում:

Իսկ Հայաստանի իշխանության համար դա նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Բայց այդ համեմատությունը ընդամենը իրավիճակի ընդհանրական բնորոշումն է տալիս, իսկ խորքային առումով այդ համեմատությունը շատ մեղմ է: Խնդիրը նրանում է, որ ներկայիս պարագայում վտանգը ոչ միայն ճյուղի հետ միասին ցած ընկնելն է, այլ նաև այն, որ ներկայիս սուղ պամաններում ճյուղն էլ իր պահանջներն է ներկայացնում իր վրա նստած իշխանությանը: Ստացվում է յուրօրինակ մի եռանկյունի, որի արանքում է հայտնվել իշխանությունը՝ հասարակության սոցիալական պահանջներ, «ճյուղի» պահանջներ և ամենակարևորը՝ ժամանակի պահանջներ, որոնք նաև կարող են լինել համաշխարհային պահանջների հոմանիշ: Այդ եռանկյունին Հայաստանի իշխանական համակարգի համար ունի «բերմուդյան եռանկյունի» դառնալու բոլոր չափորոշիչները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում