Հուլիսի 21-ին Կրասնոդարում քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է «օրենքով գող» 29-ամյա Դավիդ Ջանգիձեն, որը քրեական միջավայրում հայտնի է որպես Դաթո Կրասնոդարցի, հայտնում է primecrime.ru-ն:
Մեղադրանքը, որ իրավապահները կարողացել են առաջադրել նրան, այն է, որ նա եղել է թմրանյութ օգտագործած վիճակում:
Դատարանի որոշմամբ՝ Ջանգիձեն 2 օրով ենթարկվել է վարչական կալանքի:
Չնայած խորհրդանշական պատժին՝ տվյալ դեպքը կարող է հետագայում աշխատել Դաթոյի դեմ, եթե հաջորդ անգամ նրա մոտ, այնուամենայնիվ, հայտնաբերվեն թմրանյութեր:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս տարվա հունվարին Դեդ Հասանի սպանությունից հետո վրացի «օրոնքով գողերը»՝ Մեհրաբ Ջանգվելաձեի գլխավորությամբ, Ռոստովում ու Կրասնոդարում նշանակել էին նոր «նայողների»՝ հետագայում նրանց «գողական թագի» արժանացնելու խոստումներով:
Դոնում իր դիրքերն էր ամրապնդել Լևա Մարտիրոսը, իսկ Կուբանում՝ Դավիդ Ջանգիձեն:








































