Նյու Յորքում գտնվող Trump Tower աշտարակ է բերվել Դոնալդ Թրամփի տեսքով տորթ։ Հենց այդ աշտարակից էլ նախագահի հանրապետական թեկնածուն հետևում է քվեարկության արդյունքներին։
Սոցցացերում հայտնվել են տոնական աղանդերի բազմաթիվ լուսանկարներ։ Օգտատերերը նշում են, որ թեկնածուի տեսքով տորթը «բավականին տխուր» տեսք ունի:
CNN-ի տվալներով՝ այս պահի դրությամբ ձայների հաշվարկի արդյունքները հետևյալն են. Թրամփ՝ 49 տոկոս, Քլինթոն՝ 46.6 տոկոսը։












































