Այսօր Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց. «Իհարկե մենք ԱԺ ընտրություններին միայնակ ենք գնալու։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հզոր ուժերը միշտ միայնակ են գնում։ Եթե հզորությամբ երկրորդ ուժն ենք, ինչո՞ւ պետք է միասնական գնանք»։
Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչու գնացին հուշագրի ստորագրմանը, Ծառուկյանը պատասխանեց, որ որպեսզի երկրի նախագահն արտաքին ճակատում իրեն հզոր զգա։