Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակակրին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանընոյեմբերի 8-ին ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանացած ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականին և նրա տիկնոջը՝ Շանթալ Լեբրյումանին մեր երկրում և ընդգծել, որ ՀՀ Նախագահի մրցանակը, որին արժանացել է պարոն Պուզենը, հայ ժողովրդի խտացված երախտագիտությունն ու հիացմունքն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր աշխարհն առաջ են տանում և ում տաղանդի շնորհիվ Արևմուտքը ստացավ տեխնոլոգիական առավելություն Արևելքի նկատմամբ ընդամենը 500 տարիների ընթացքում: «Այս մրցանակը մեկ այլ նպատակ էլ ունի՝ մեր երիտասարդների ուշադրությունը հրավիրել ա՛յն մարդկանց և ա՛յն գործերի վրա, որոնք հաջողված են, որպեսզի այդ ամենը նրանց համար ուղենիշ լինի: Ուզում ենք նրանց ապացուցել, որ գիտելիքի շնորհիվ կարելի է դառնալ և՛ աշխարհահռչակ, և՛ ունենալ բարեկեցիկ կյանք, և՛ հարգանք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Լուի Պուզենը նշել է, որ իր ամբողջ կյանքում մշտապես հաճույքով է աշխատել և շփվել այն մարդկանց հետ, ովքեր վճռական են տրամադրված իրենց քայլերում: «Վստահ եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ այդպիսի մարդիկ, ում հետ կարելի է աշխատել և ծրագրեր իրականացնել: Իմ նպատակն է նրանց հետ մշտապես պահել կապը և այդ կապի միջոցով միգուցե նաև նոր ծրագրեր մշակել ու աշխատանքներ իրականացնել»,- ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Լուի Պուզենը:

Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված հատուկ ծրարի մարման արարողությունը: Այն յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ: Հատուկ ծրարը, որը պատրաստվել է 500 հատ տպաքանակով, մարվել է հատուկ դրոշմակնիքով: Ծրարին պատկերված են 2016 թվականին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը՝ Լուի Պուզենը, ինչպես նաև՝ նախորդ տարիների վեց մրցանակակիրները:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի հանձնման առիթով, ի պատիվ պարոն Լուի Պուզենի և տիկին Շանթալ Լեբրյումանի, Նախագահի նստավայրում երեկոյան նաև կկազմակերպվի ընդունելություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում