Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները կոչ են արել անցկացնել բողոքի նոր ակցիա՝ մեկ միլիոն ցուցարարների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ ցույցերը անցկացվելու են «դիմադրություն ընդդեմ հեղաշրջման» կոչի ներքո:
«Եգիպտոսի բանակը պայթյուններ է իրականացնում և դրանում մեղադրում Մուրսիի կողմնակիցներին: Նպատակն այն է, որպեսզի կանխվեն բողոքի ակցիաները և կոտրեն ցուցարարների կամքը»,- ասվում է Ազգային դաշինքի հայտարարության մեջ:











































