Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Նեյմարի ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէ: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի հայրը:
«Նեյմարն ասաց ինձ, որ իրեն սովորականի նման չի զգում: Հոգնածություն է զգում մարզումների ժամանակ: Կարծում եմ` վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը զգալի վատթարացել է:
Սակայն որդիս բուժում է ստանում և այժմ ավելի հանգիստ է: Երկու շաբաթ անց ամեն ինչ կարգին կլինի»,- ասել է Նեյմար-ավագը:









































