ԱՄՆ-ը ժամանակավորապես փակում է իր դիվանագիտական առաքելությունները 4 աֆրիկյան երկրներում: Պետդեպարտամենտում նման որոշում են կայացրել Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների պայթյունների 15-րդ տարելիցի նախաշեմին: 1998թ.-ի օգոստոսի 7-ին «Ալ-Քաիդա»-ն հարձակվել էր այդ երկու հարավաֆրիկյան երկրներում ԱՄՆ դեսպանատների վրա, ինչի հետևանքով զոհվել էր 224 մարդ, հիմնականում՝ քենիացիներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նայրոբիում և Դար-էս-Սալամում դիվանագիտական առաքելությունները շարունակում են աշխատել, իսկ կփակվեն Տանզանիայի հարևան Բուրունդիի և Ռուանդեի դեսպանատները, ինչպես նաև Մադագասկար և Մավրիկիա կղզի-պետություններում գտնվող դեսպանատները:
Ընդհանուր առմամբ 19 դիվանագիտական առաքելություններ դադարեցնում են իրենց աշխատանքը Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում՝ ներառյալ Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում՝ Արաբական թերակղզուց սպառնացող ահաբեկչությունների պատճառով:





































