Տարբեր մեդիառեսուրսների տեղեկություններով՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի 19 դեսպանությունների փակումը կապված է այն բանի հետ, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման Զավահիրին և Յեմենում կազմակերպության ղեկավար Նասեր Վուհայշին պատրաստել են 2001-ի սեպտեմբերից ի վեր խոշորագույն դավադրությունը: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Վերլուծաբանները նման եզրակացությունների են հանգել երկու գրոհայինների նամակագրության պատճառով, որը հայտնվել է նրանց տրամադրության տակ:
Համաձայն «որսված» նյութի՝ հաղորդագրություններում նշված չեն եղել հարձակումների թիրախները, սակայն դրանցից պարզ է դարձել, որ հարվածները ծրագրվում են մոտ ժամանակներս:
Սպիտակ տունն ու Պետդեպը ներկայում հաստատել են միայն, որ սպառնալիքը տեղայնացված է Արաբական թերակղզում:
Ամերիկացի սենատոր Սեկսբի Չեմբլիսը սպառնալիքը բնութագրել է որպես «վերջին տարիների լրջագույնը»:










































