Կամավորները, ովքեր անցել են Մարսի առաջին գաղութարարների պարտականության համար նխընտրական փուլը, 2013 թ. օգոստոսի 3-ին Վաշինգտոնում համաժողովի են մասնակցել, որպեսզի պարզեն իրենց առաքելության մանրամասները: Ծրագրի ղեկավարությունը հայտնել է, որ ապագա ճամփորդներին այլևս երբեք վիճակված չէ երկիր վերադառնալ:
Գաղութարարների այս խումբը բաղկացած կլինի 4 հոգուց՝ 2 տղամարդուց և 2 կնոջից՝ աշխարհի 4 մայրցամաքներից: Ըստ գնահատականների՝ Մարս ուղևորվող առաջին թռիչքը կկազմի 6 մլրդ դոլար և կֆինանսավորվի «առաջին ռեալիթի շոուի հաշվին՝ այլ մոլորակից»:
Յուրաքանչյուր 2 տարին մեկ դեպի Մարս նոր թռիչք կիրականացվի: Տասնամյակներ տևող առաքլությունը կուղեկցվի ակտիվ մեկնաբանությամբ:











































