Բոլիվիայում, որն աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում կոկաինի արտադրությամբ, երկրորդ տարին անընդմեջ նվազում է կոկիի (կոկաինի հիմնանյութ) բերքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս երևույթը կապում են պետության՝ թմրանյութերի շրջանառության դեմ ակտիվ պայքարի հետ: Համաձայն ՄԱԿ-ի ուսումնասիրությունների՝ նախորդ տարի կոկիի «աճեցումը» նվազել էր մոտ 7 տոկոսով: 2011 թ., սակայն, այդ անկումը կազմել էր 12 տոկոս:







































