Չինական Goophone և կորեական LG Electronics ընկերություններն առաջիկա շաբաթվա ընթացքում մտադիր են շուկայում ներկայացնել հեռախոսներ, որոնք աշխատում են 3 SIM-քարտերով: Այս մասին հաղորդում է Korrespendent.net-ը:
Նորույթները կարող են լուծում հադիսանալ այն մարդկանց համար, ովքեր հաճախ են ճամփորդում կամ գործուղման մեկնում։
2 ընկերություններն էլ հեռախոսների իրենց մոդելները ստեղծում են MediaTek ընկերության չիպերի հիման վրա:
Goophone ընկերության X1 սարքավորումն ունի 5 դյույմ անկյունագծով FWVGA էկրան, երկմիջուկային MT6572 պրոցեսոր:
LG-ի Optimus L4 2-nd սարքավորումն ունի 3.8 դյույմ անկյունագծով HVGA էկրան և 1 գեգահերց հզորությամբ պրոցեսոր, որի անունը չի նշվում:
![]()
![]()









































