«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կարծիքով` իր խաղընկեր Սեսկ Ֆաբրեգասը կարևոր նշանակություն ունի կատալոնական ակումբի համար և չպետք է լքի այն:
Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Սակայն «կապտանռնագույններ»-ի ղեկավարները չեն ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
«Սեսկը մնում է, և դա անգամ չի քննարկվում: Նա կարևոր ֆուտբոլիստ է «Բարսելոնա»-ի համար: Ֆաբրեգասը հիանալի մրցաշրջան անցկացրեց: Վստահ եմ, որ առաջիկա մրցաշրջանում նա իր խաղով չի զիջի նախորդին»,- Football Espana-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:









































