Օրերս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն հնարավոր վերադարձին, հայտարարել էր, որ նա պետք է հաշվի առնի քաղաքական գործչի ու գործարարի անհամատեղելիությունը:
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել էր. «Քաղաքականության մեջ լինելով հանդերձ՝ Հերմինե Նաղդալյանն ինքն է իր պաշտոնն ու դիրքը ծառայեցնում սեփական բիզնեսի ծաղկմանն ու ընդլայնմանը…»:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով Իվետա Տոնոյանի դիտարկմանը, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ Իվետա Տոնոյանը լավ չի հասկացել իր ասածը և խորհուրդ տվեց Պուշկին կարդալ:
Մանրամասները՝ տեսանյութում: