«Փականներ կոտրողների բաց կազմակերպությունը» (The Open Organisation Of Lockpickers կամ TOOOL) ներկայացրել է իր ձեռքբերումները հաքերների DefCon համաժողովում: Բազմաթիվ սարքերի լայն ընտրության շնորհիվ հաքերները ցուցադրել են, թե ինչպես է հնարավոր կոտրել աշխարհում գոյություն ունեցող ցանկացած փական, ինչպես նաև պատմել են ժամանակակից փակող սարքերի թերությունների մասին:
DefCon-ի XXI ցուցահանդեսին հավաքվել էր գրեթե 15 հազար մասնակից: Սեմինարները, համաժողովները և մրցույթները ուղղված էին անվտանգության համակարգի կատարելագործմանը ՝ հավաստիացնում են միջոցառման կազմակերպիչները:
Գոյության տարիների ընթացքում DefCon-ի ցուցահանդեսը բազմիցս քննադատության է ենթարկվել, բայց մասնակիցներն անձամբ վստահ են, որ իրենց ամենամյա համաժողովները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և ուղղված չեն հանցագործների ու կողոպտիչների աջակցությանը:











































