Գերմանական «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը հայտարարել է, որ չնայած գրանդ ակումբնրից ստացված առաջարկներին, չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
«Առաջարկներ ունեի «Ռեալ»-ից ու «Մանչեսթեր Սիթի»-ից, բայց որոշել եմ մնալ «Շալկե»-ում:
Գիտակցում եմ, որ մարզական կարիերային ընթացքում այդ ակումբները կարող են այլևս առաջարկ չանել ինձ: Որոշումը դժվարությամբ եմ ընդունել, բայց այն ընդունել եմ սրտիս թելադրանքով»,- հայտարարել է Դրաքսլերը:






































