Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են երկխոսության՝ լուծելու երկրի ներսում առաջացած ներքաղաքական ճգնաժամը, սակայն դրա հետ միասին երկրում ցույցեր անցկացնելու բոլոր փորձերը պետք է դադարեցվեն, հայտարարել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
«Եգիպտոսի անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն որոշում են կայացրել թույլ չտալ ցույցերի շարունակությունը»,- ասել է Մանսուրը:
Եգիպտոսի ժամանակավոր ղեկավարը նույնպես նկատել է, որ բոլորը մեղավոր են բողոքի ակցիայի ժամանակ խաղաղ բնակիչների մահվան համար:
Եգիպտոսի բանակը հուլիսի 3-ին իշխանությունից հեռացրել էր իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիին, կասեցրել Սահմանադրության գործողությունը ու Սահմանադրական դատարանի նախագահին հանձնարարել անցումային շրջանում կատարել երկրի ղեկավարի պարտականությունները:







































