Աշխարհում խոշորագույն բջջային կապի օպերատոր բրիտանական Vodafone Group-ն իտալական հեռահաղորդակցության Telecom Italia ընկերությունից պահանջում է ավելի քան 1 մլրդ եվրո փոխհատուցում վճարել հակամենաշնորհային կանոնները խախտելու համար:
Համաձայն Միլանում ներկայացված դատական հայցի, Vodafone-ի տվյալներով՝ Telecom Italia-ն հակամենաշնորհային օրենսդրությունը խախտել է 2008-2013 թթ. ընթացքում:







































