Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մեռած հույսեր Հայաստանի համար

Վաղը լրանում է ռուս-վրացական պատերազմի 5 տարին: Տարիներ առաջ այս առթիվ լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել էր, որ թե 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական հնգօրյա պատերազմը դաս էր Հայաստանի ու Ադրբեջանի համար, և որ ավելի լավ է անընդհատ բանակցել, քան զգալ հնգօրյա պատերազմի ծանրությունը:

Ռուսաստանը շարունակում է արգելակել Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր նախաձեռնողականությունը և այդ իսկ պատճառով առաջիկայում սպասվում է Ռուսաստանի արդեն նոր նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու:

Ամեն ինչ շատ ավելի վատթար ու տխուր կլիներ եթե ռուս-ադրբեջանական տանդեմի դիմաց լիներ միայն Հայաստանը: Բայց, բարեբախտաբար տանդեմի գործողությունները չեն բխում Միացյալ Նահանգների շահերից, որի համար Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունն ամենևին էլ չի նվազել, իսկ դա նշանակում է՝ թույլ չտալ հարավկովկասյան բալանսի խախտում ռուսական քավորությամբ, առավել ևս, որ հետո այդ քավորությունն իր տեղն էր զիջելու թուրք-ադրբեջանական եղբայրությանը:

Ի տարբերություն Ռուսաստանի ղեկավարության, Միացյալ Նահանգները թերևս մի փոքր ավելի հեռուն նայեց տարածաշրջանային զարգացումների ուղղությամբ և լավ պատկերացրեց, որ առկա է երկշերտ վտանգ՝ առաջինը ռուս-թուրք-ադրբեջանական դաշինք՝ ընդդեմ իրենց, իսկ երկրորդը՝ թուրք-ադրբեջանական դաշինք՝ ընդդեմ ռուսների, ինչը նաև աշխատելու է ընդդեմ ԱՄՆ-ի: ԱՄՆ-ը չէր կարող թույլ տալ երկշերտ վտանգի ծավալում, ինչից օգտվեց Հայաստանը՝ խուսափելով հիրավի լրջագույն վտանգից:

Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանի իշխանությունը հույսը պարբերաբար դնում է կամ հայ-ամերիկյան, կամ հայ-ռուսական հարաբերությունների ամրության վրա և որևէ գործնական քայլ չի կատարում սեփական պետությունն ամրացնելու և հույսը սեփական պետության ամրության վրա դնելու համար: Փոխարենը, ներշնչվում է մտայնություն, որ մենք միևնույն է՝ կախված ենք լինելու արտաքին կենտրոններից և նրանք են մեզ պաշտպանելու կամ որոշելու մեր ճակատագիրը:

Իհարկե, ներկայումս իրավիճակը հենց այդպիսին է, և դրա համար էլ մեր ռազմավարական բարեկամի թուրք-ադրբեջանական հովվերգությունից պաշտպանվելու համար ստիպված եղանք հույսներս դնել ԱՄՆ-ի վրա, և, բարեբախտաբար, ԱՄՆ-ի շահը չհանդուրժեց այն, ինչ ծրագրել էին ռուսները, թուրքերն ու ադրբեջանցիները:

Այդպես կլինի միշտ, քանի դեռ Հայաստանում լուծված չէ իշխանություն հասկացության ներքին լեգիտիմության, սահմանադրականության հարցը: Ու ամեն անգամ հնարավոր չի լինելու իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը, քանի որ աշխարհը գնալով ավելի ու ավելի է նեղանում, և անգամ հատակին այլևս տեղ չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում