Օնլայն միջնորդագիրը, որը կոչվում է «Ես հպարտությամբ կկրեմ Բրեդլի Մենինգի պատժի մի մասը», արդեն հավաքել է ավելի քան 2,5 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 3 հազարից:
Հետո այն կտրվի գեներալ-մայոր Ջեֆրի Բուչանանոմին, ով կվերանայի Մենինգի վերաբերյալ ռազմական դատավորի կայացրած դատավճիռը, տեղեկացնում է russian.rt.com-ը:
Ակտիվիստների հարցման մեջ ասված է. «Եթե մեզնից ամեն մեկը ցանկանա կիսել նրա պատժաժամկետը, ապա դա ուշադրություն կգրավի, ու հնարավոր է՝ այն կրճատվի:
Միջնորդագրի տակ ստորագրելով՝ ակտիվիստները գրում են. «Բրեդլի Մենինգը տրամադրել է ամերիկացի քաղաքացիներին տեղեկություն, որը նրանց սեփական կառավարությունը չէր տրամադրում: Սակայն նա մեզ բոլորիս մատուցեց ծառայություն, ու ես էլ իմ հերթին ցանկանում եմ կրել նրա պատժի մի մասը»:
Եթե բաժանենք նրա առավելագույն պատիժը՝ 136 տարին բոլոր մասնակիցների միջև, ապա նրանցից ամեն մեկը բանտում կանցկացնի 1 ամսից մի քիչ ավելի:









































