TMZ պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ռեփեր Mally Mall-ը սթրիփ ակումբ է եկել՝ ուսին ոչ մեծ կապիկ։ Երաժիշտը եղել է արաբ շեյխի կոստյումով՝ կապված Հելլոուինի հետ, և կապիկը ծառայել է որպես դրա մաս։
Դրա հետ կապված՝ Լոս Անջելեսի առողջապահության դեպարտամենտը հետաքննություն է անցկացնելու, քանի որ անվտանգության նորմերին համապատասխան արգելված է նման վայրեր հաճախել կենդանիների հետ։
Mally Mall-ը կապիկի հետ տեսանյութը տեղադրել է Instagram սոցցանցի իր էջում, որի թարմացումներին հետևում է ավելի քան 852.000 օգտատեր։








































