Tuesday, 16 06 2026
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»

Պայքարի շարժման հիմնական ուժը Facebook-ն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ Նարի Հակոբյանը

 – Նարի, «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային առաջին անգամ մասնակցեցիք: Ձեզ կարծես առաջին անգամ ենք տեսնում քաղաքացիական ակտիվության շրջանակում: Ի՞նչը ստիպեց միանալ ակցիային:

 – Նախ կցանկանայի նշել, որ առաջին անգամ չէ, որ ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերում որպես ՀՀ քաղաքացի կամ մարդ, որը պարզապես չի կարող լինել դիտողի դերում, քանի որ իրապես տեսնում է փոփոխությունների կարիք և անհրաժեշտ առաջարկություններով է հանդես գալիս: Դեռ 2004-ին մի խումբ ուսանողների հետ մասնակցեցի «Սկսել ա» շարժման ակցիաներին, որից հետո սկսվեց ակտիվ հասարակական կյանք տարբեր ոլորտներում ինչ-որ չափով մասնակցություն ունենալու իմ ձգտմամբ, և դա շարունակվում է մինչ օրս:

 Ակցիային միացա բացառապես սեփական կամքով, առանց քաղաքական կամ այլ ենթատեքստերի, քանի որ գիտակցում էի, որ ՀՀ քաղաքացին չպետք է հանդուրժի կամայական որոշումներ և դառնա դրանց գերին: Ես ոչ միայն միացա ակցիային, այլև կարողացա օրինակ ծառայել իմ շրջապատի մարդկանց, ովքեր կորցրել էին հավատը, որ դեռ որևէ բան կարելի է փոխել, նաև վախենում էին բարձրաձայնել իրենց մոտեցումները ոչ իրավաչափ որոշումների մասին:

 – Սա ինքնակազմակերպած և ապակենտրոն շարժում է: Ըստ Ձեզ՝ առաջին հաղթանակից ինչպե՞ս պետք է շարունակել պայքարը, ի՞նչ մեխանիզմներով:

 – Բազմիցս նշվել է, որ պայքարը ինքնաբուխ է ու ապակենտրոն, ասել է թե՝ չի կառավարվում որևէ կոնկրետ ուժի կողմից: Պայքարի շարժման հիմնական ուժը թերևս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն է, որը համախմբում է հասարակ քաղաքացիների և իրականացնում կարևորագույն բարեփոխումներին ուղղված ակցիաներ: Պայքարի մեխանիզմներն արդեն քննարկվում, առաջադրվում և ներկայացվում են ակտիվիստներին, քանի որ ապակենտրոն շարժումը հենց ենթադրում է հաշվի նստել հանրության կարծիքի հետ և միասնական լինել պայքարում:

 Շարժումը զարգանում է ու ամրապնդվում ի հեճուկս սին խոսակցությունների, թե այն դադարել է… Պայքարի մեխանիզմներից ամենապարզը թերևս անհատի` իր իրավունքներին տեր լինելու իրավունքն եմ համարում, այսինքն՝ մարդկանց գիտակցության մեջ եթե կարողանանք ներդնել այն հավատը, որ ինքն է կերտում իր ապագան, արդեն իսկ կարող ենք շարժումը հաջողված համարել:

 Պայքարի շարունակությունը տեսնում եմ միասնականության մեջ, որպեսզի կարողանանք հաջորդաբար անցնել այն բոլոր փուլերով, որոնք պարտադիր պետք է անցնել:

 – Նարի, բացի նրանից, որ 50 դրամ թանկացումը կասեցվեց, ի՞նչ փոխվեց հասարակության մեջ, հնարավոր է՝ «մեզնից ոչինչ կախված չէ» մտայնությունը այլևս անցյալում է, և քաղաքացին սկսել է իր իրավունքներին տեր կանգնել:

 – Հասարակության տարբեր շերտերում տարբեր կերպ ազդեց շարժումը. Որոշ մարդիկ, եթե ոչ մեծ մասը, ուղղակի զարթոնք ապրեցին՝ տեսնելով, որ ամեն ինչ դեռ կորած չէ, մյուսները թերևս փոխեցին հայաստանը ընդմիշտ լքելու իրենց պլանները, շատերը, ի սկզբանե լինելով ենթարկվողի դերում, այսօր համալրում են մեր շարքերը և նույնիսկ շնորհակալություն հայտնում: Ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են մարդիկ երթուղայինից մեզ ձեռքով ողջունում կամ օդային համբույր ուղարկում՝ օրեր շարունակ տեսնելով մեր պայքարը:

 – Յուրաքանչյուր նման հաղթանակի դեպքում ալիքը որոշակիորեն մարում է: Այս անգամ ա՞յլ երևույթի հետ գործ ունենք:

 – Ճիշտ եք, մեկ շաբաթ տևած աշխուժությունից հետո այնպիսի զգացողություն էր, որ շարժումը մարել է և չի արթնանա, բայց արի ու տես, որ որոշ դեպքերում ժամանակը նույնիսկ մեր օգտին է աշխատում` նոր ռազմավարություն մշակելու և ավելի համարձակ քայլեր անելու համար:

 Մի քանի ֆլեշմոբերը, նստացույց անող մեր ընկերներին այցելող մարդկանց թիվը, ակտիվ քննարկումների մասնակցող հանրությունը, կանգառներում մարդկանց տրամադրվածությունը արդեն փաստում են, որ շարժումը եթե նույնիսկ ընդհատվի,  այլևս չի դադարի. մենք պահանջատեր ենք ոչ միայն այս խնդրում, այլ նաև շատ ու շատ ոչ պակաս կարևոր հարցերում:

 – Ըստ Ձեզ՝ քաղաքացիական պայքարիայս դրսևորումները պետք է մնան քաղաքացիականի՞ տիրույթում, թե՞ վաղ թե ուշ դրանք քաղաքական ձևակերպումներ պետք է ստանան:

 -Այս առթիվ յուրաքանչյուր մարդ թերևս ունի սուբյեկտիվ մոտեցում. օրը կգա, բարին հետը, այս պահին չեմ շտապի հետևություններ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում