Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Երկրի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն նախատեսվող ահաբեկչական հարձակումների մասին:
Ոստիկանության ստորաբաժանումները և բանակը հատուկ վերահսկողության տակ են վերցրել նախարարությունների, պետական հաստատությունների շենքերը, ինչպես նաև ռազմական օբյեկտները:









































