Վարորդը, որը 12 մարդու էր վրաերթի ենթարկել Լոս Անջելեսի լողափում, մինչև վրաերթ կատարելը ուշադիր զննել է անցորդներին: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, այդ մասին են վկայում տեսանկարահանող սարքերը:
Los Angeles Times-ն ավելի վաղ գրել էր, որ 1 մարդ զոհվել է և առնվազն 12 մարդ է տուժել նրանից, երբ մեքենան մխրճվել է լողափով զբոսնող մարդկանց մեջ:
Գործակալության տվյալով՝ տեսագրությամբ երևում է, թե ինչպես է մոխրագույն շապիկ ու սպիտակ կիսատաբատ հագած տղամարդը նախ սև Dodge Avenger-ը կայանում լողափի հյուրանոցի հարևանությամբ, ապա երկու անգամ մոտենում դրան:











































