Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիայի արքայազնը մտրակի հարվածների է ենթարկվել դատարանի վճռի համաձայն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները»։
Տեղեկատվության համաձայն՝ պատիժն ի կատար է ածվել բժշկական համապատասխան զննումից հետո, երբ արքայազնը գտնվել է բանտում։ Արքայազնի անունը, պատժի պատճառը հայտնի չէ։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել մեկ այլ արքայազն՝ կռվի ժամանակ մարդ սպանելու համար։









































