Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր հրապարակել է նախարարների նոր կաբինետի անդամների անունները, հայտում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են տեղի ԶԼՄ-ները, առաջին փոխնախագահ է դարձել Էսխակ Ջահանգիրին:
Կառավարության կազմում են, մասնավորապես, Իրանի նավթի նախարար Բիժա Նամդարն Զանգանեն, ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, պաշտպանության նախարար Հոսեյն Դեխգան, ԱԳՆ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:
Ավելի վաղ Իրանի նախագահն անվանել էր իր վարչակազմի ղեկավարի անունը: Այսօր այդ պարտականությունների կատարմանը ձեռնամուխ էր եղել Մուհամմեդ Նեխավենդիանը, որն զբաղեցնում էր Իրանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի պաշտոնը:









































