Ամեն տարի Rio Tinto-ն՝ աշխարհում լեռնարդյունահանող խոշորագույն ընկերություններից մեկը (տեղակայված է Ավստրալիայում), աճուրդով փակ ցուցադրություն է կազմակերպում, որտեղ ցուցադրվում են Արգայլ հանքավայրից հանված ադամանդները:
Այս տարի թանկարժեք քարերի ցուցադրությունը հյուրընկալվում է Տոկիոյում: Կներկայացվի 64 ադամանդ, որոնցից 58-ը՝ վարդագույն, երեքը՝ կարմիր, երեքը՝ երկրագույն: Այս քարերի գինը կարող է մի քանի միլիոն դոլարի հասնել:

Ամենահազվագյուտները կարմիր և երկնագույն քարերն են: 26 տարվա ընթացքում Արգայլ հանքավայրում ընդամենը 33 կարմիր ադամանդ է գտնվել: Հազվագյուտ քարերին լեռնարդյունահանող ընկերությունը անուններ է կնքում: Տոկիոյի ցուցադրության թագուհին 3,02 կարատանոց վարդագույն Argyle Imperial-ն է: Ներկայացված է նաև 1,56-կարատանոց Argyle Phoenix կարմիր ադամանդը:

Աճուրդում ներկայացված կլինի նաև սրտի տաշվածքով 0,71 կարատանոց կարմիր Argyle Celestial-ը:









































