Sunday, 05 07 2026
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի

«Եղբայրնե՛ր, հաշտվե՜ք». Հայաստանը կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև. ռուս քաղաքագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշևսկին:

– Պարոն Ռադիշևսկի, իմ առաջին հարցը գլոբալ իրավիճակի, մասնավորապես՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին է: Ձեր կարծիքով՝ դա ինչպե՞ս է ազդում կովկասյան տարածաշրջանի անվտանգության վրա:

– Իրավիճակը ողբերգական է, վերադարձ է կատարվում նոր «սառը պատերազմին», Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների սրումը կործանարար ազդեցություն է ունենում ողջ աշխարհի վրա: Սրանք երկու գերտերություններ են, և այն, որ այս երկու երկրներն իրենց հակամարտության մեջ օգտագործում են ոչ ադեկվատ խաղացողների՝ երրորդ կողմերի, միայն ու միայն վնասում է բիբլիական քաղաքակրթության ընդհանուր գործին: Իրականում և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները մոռանում են, որ իրենք ունեն մեկ ընդհանուր հիմք, որը շատ ավելի ամուր է, քան իրենց կարճաժամկետ աշխարհաքաղաքական շահերը: Այդ ընդհանուր հիմքը բիբլիական քաղաքակրթությունն է: Այնուամենայնիվ, սրանք երկու քրիստոնեական երկրներ են, որոնք ձևավորվել են քրիստոնեական մշակույթի հիման վրա, և սա ողբերգություն է. երբ երկու եղբայր պատերազմում են իրար հետ, դրանից շահում են միայն երրորդ ուժերը, որոնք իրականում ատում են բիբլիական քաղաքակրթությունը, նրանք՝ միջազգային արմատական իսլամականությունը, բիբլիական քաղաքակրթության թշնամիներն են: Ողբերգություն է այն, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն կարողանում համաձայնության գալ և լուծել Սիրիայի հակամարտության հարցը, որովհետև չկա աշխարհում մի խնդիր, որը նրանք չկարողանան լուծել միասին:

– Բայց ժամանակակից աշխարհում կրոնական գործոնները վճռական դեր չեն խաղում, առաջնայինը քաղաքական շահերն են: Դուք խոսում եք քաղաքակրթությունների մասին՝ քրիստոնեություն, իսլամ: Արժե՞ արդյոք միմյանց հակադրել կրոնները, թե՞ նկատի ունեք կրոնի արմատական դրսևորումները:

– Այո, իհարկե, ես նկատի ունեմ ռադիկալ իսլամը, բայց մենք արդեն մի քանի տասնամյակ չենք կարողանում հաղթել ռադիկալ իսլամին հենց այն պատճառով, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել: Ընդհանրապես այս խնդիրը սկսվեց Աֆղանստանից, երբ խորհրդային զորքերը մտան այդ երկիր, իսկ ամերիկացիները սկսեցին ֆինանսավորել ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին. բեն Լադենին ստեղծել են ամերիկացիները: Դուք խոսում եք քաղաքական շահերի մասին, բայց այսրոպեական շահերն անընդհատ փոխվում են, դրանք փոխվում են ամեն տարի և ամեն օր, բայց կան հիմքեր, որոնք երբեք չեն փոխվում, իսկ Ռուսաստանի ու Ամերիկայի միջև կան եղբայրության հիմքեր. դա ընդհանուր բիբլիական մշակույթն է:

Այսօր նրանց հարաբերությունները շատ վատ են ազդում Կովկասի վրա, որովհետև Ռուսաստանը և Միացյալ Նահանգները տարբեր կերպ են օգտագործում Թուրքիային: Հայաստանը լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, և դա չի նպաստում կայունությանը Կովկասում: Հայաստանը այս իրավիճակում կարող է խաղալ միջնորդի դեր, որովհետև սերտ հարաբերություններ ունի և՛ Միացյալ Նահանգների հետ՝ ուժեղ հայկական սփյուռքի միջոցով, և՛ Ռուսաստանի հետ՝ Ռուսաստանում ուժեղ հայկական սփյուռքի և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի շնորհիվ:

Կարծում եմ՝ հայ հասարակական, քաղաքական և կրոնական գործիչները պիտի դիմեն Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին և ասեն՝ եղբայրնե՛ր, հաշտվե՜ք, հիշե՛ք, որ դուք քրիստոնյաներ եք: Հայաստանն ունի դրա բարոյական հեղինակությունը՝ շնորհիվ իր պատմության, որովհետև սա աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է: Անհրաժեշտ է վերադառնալ այդ արմատներին և օգտագործել այդ հանգամանքը:

– Այնուամենայնիվ, ժամանակակից քաղաքականության չափանիշները, ցավոք, բոլորովին այլ են: Կարծում եք՝ դա իրատեսակա՞ն է, որովհետև Հայաստանն այդքան մեծ աշխարհաքաղաքական դեր չի խաղում:

Մենք գիտենք շատ օրինակներ, երբ փոքր երկրները, փոքր ժողովուրդները շատ մեծ գործեր են անում, եթե հասկանում են իրենց տեղը պատմության մեջ, և գալիս են քաղաքական առաջնորդներ, որոնք ունեն ծրագիր, թե ինչպես կարելի է ոտքի հանել իրենց ժողովրդին և նրան հաղորդել պատմական առաքելություն իրականացնելու զգացում:

Եվրասիական գործընկերության երևանյան այս համաժողովի ընթացքում հնչեց միտք, որ Հայաստանը պիտի դառնա Եվրասիական միության համակարգող, ֆինանսական, տեխնոլոգիական կենտրոնը: Հայաստանը ունի դրա բոլոր նախադրյալները, ունի տաղանդավոր ժողովուրդ, ստեղծագործ մարդիկ, սփյուռք: Ի՞նչն է խանգարում Հայաստանին. միայն քաղաքական կամքի բացակայությունը: Հայաստան է եկել արևմտյան քաղաքագետների, տնտեսագետների, ներդրողների մեծ պատվիրակություն: Բոլորն ասում են՝ այո՛, Հայաստանում շատ հետաքրքիր նախագծեր կան, մարդիկ շատ տաղանդավոր են, ուզում ենք բիզնես անել Հայաստանում, բայց խանգարում են վարչարարության մեծ ծավալները, կարգավորումները, բարձր հարկերը, սակագները: Պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք՝ այդ խնդիրները լուծելու, հարկերն իջեցնելու, ամեն ինչ պարզեցնելու համար, և այդ դեպքում բիզնեսը դուրս կգա ստվերից, մարդիկ իրենք ավելի շատ հարկ կմուծեն, կենսամակարդակը Հայաստանում կբարձրանա, և ավելի հեշտ կլինի աշխատել ներդրողների համար:

– Բայց չէ՞ որ քաղաքական որոշումն արդեն կայացվել է 2013թ. սեպտեմբերի 3-ին, և որևէ մեկը այդ ժամանակ չհարցրեց ժողովրդի կարծիքը, պարզապես հայտարարվեց, որ Հայաստանը միանում է Մաքսային և Եվրասիական միությանը:

– Մաքսային միությունը Ռուսաստանի հետ Եվրասիական միության մեջ լավ է երկարաժամկետ հեռանկարում: Արևմտյան ներդրողները տեսնում են, որ կա դրական դինամիկա Հայաստանի տնտեսությունում, որ կարելի է այստեղ ներդրումներ անել, բայց ես հիմա խոսում եմ Հայաստանի և արևմտյան ներդրողների միջև կարգավորումների մասին: Երբ արևմտյան ներդրողները գալիս են Հայաստան, տեսնում են բյուրոկրատիայի, հարկերի և սակագների շատ մեծ չափեր, սա քաղաքական որոշում է պահանջում:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է կամրջի դե՞ր խաղալ արևմտյան ու եվրասիական շուկաների միջև:

Այո, Հայաստանը կարող է միջնորդի դեր խաղալ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև, բայց դրա համար պետք է այնպես անել, որ արևմտյան ներդրողները կարողանան հեշտությամբ բիզնեսով զբաղվել Հայաստանում, որ խաղի կանոնները լինեն նույնքան պարզ, որքան Արևմուտքում:

Դուք սկսեցիք աշխարհում ընդհանուր իրավիճակից, անվտանգության հարցերից: Երկրորդ կարևոր հարցն այս համատեքստում իրադրությունն է Ղարաբաղյան հակամարտության գոտում: Ինչպես ասում են՝ փողը հանգստություն, խաղաղություն է սիրում: Բոլորն էլ հասկանում են, որ այս հակամարտությունը շատ խորը պատմական արմատներ ունի, և հնարավոր չէ այն արագ լուծել, բայց իրականում ներդրողներին ձեռնտու է, որ այն մնա սառեցված վիճակում, և եթե հնարավոր չէ այն լուծել խաղաղ ճանապարհով, ապա ռազմական ճանապարհով այն հաստատ հնարավոր չէ լուծել: Այսօր հնարավոր է միայն պահպանել ստատուս քվոն, և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պիտի հասկանան, որ դա բխում է իրենց ժողովուրդների շահերից, որ չսրվի հակամարտությունը: Երբ ապրիլին ռազմական բախումներ եղան, դա ազդեց ֆինանսական շուկաների, ներդրողների վրա. նրանք վախենում են՝ իսկ եթե լինի նոր էսկալացիա, իսկ եթե մեծ պատերազմ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև… Դրանից ոչ ոք չի շահի, Ադրբեջանը դրանով չի լուծի Ղարաբաղի հարցը: Ուստի պիտի լինի քաղաքական երկխոսություն երկու կողմերի միջև: Երբ ներդրողները տեսնում են, որ քաղաքական գործիչները հանդիպում են, շփվում են, նշանակում է՝ կա քաղաքական երկխոսություն, և կարելի է երկարաժամկետ ծրագրեր իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում