Անցած շաբաթ երգչուհի Քրիստինա Ագիլերան զարմացրեց իր երկրպագուներին՝ նրանց ներկայանալով նոր կերպարով՝ բավական նիհարած, գրում է spletnik.ru-ն:
Տեսնենք, թե ինչ փոփոխությունների է դիմել 33-ամյա աստղը վերջին 15 տարում:
Մի բան է ակնհայտ՝ ալ կարմիր շրթներկի նկատմամբ սերը Քրիստինան պահպանել է ամբողջ կարիերայի ընթացքում:
Ինչ-որ ժամանակ երգչուհին անգամ խոստովանել է, որ անգամ լոգարան է գնում կարմիր շրթներկով:
Նրա զգեստապահարանը փոխվել է երգչուհու չափերի փոփոխմանը զուգընթաց՝ անհավանական նիհար ու բարալիկ աղջկանից վերածվելով փարթամ մարմնամասերով կնոջ:
2011թ. ամուսնալուծությունից հետո Ագիլերան որոշ ժամանակ դադարել էր հետևել արտաքինին և զգալիորեն գիրացել էր, կրում էր կասկածելի զգեստներ, սկսել էր երևալ գզգզված մազերով ու անփույթ դիմահարդարմամբ:
Վերջին շրջանում, սակայն, նա փորձում է իրեն կարգի բերել՝ ուտում է դիետիկ սնունդ, մարզվում մարզասրահում:


Դեռատի Քրիստինա Ագիլերան

Ագիլերան 1998-1999թթ.

Ագիլերան 2000-2001թթ.

Ագիլերան 2002-2003թ.

Երգչուհին 2004-2005թթ.

Երգչուհին 2008-2009թթ.

Ագիլերան 2010-2011թթ.
Սանրվածքի ու դիմահարդարման էվոլյուցիան
























































